Լրահոս
Քաղաքական
12:22
31.03.21
47

Վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից պաշտոնից ազատման դիմում չի ստացել

Img default alt hy

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել:

«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- նշեց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Yerevan.Today-ին հայտնի էր դարձել, որ երեկ ուշ գիշերին հրաժարական է տվել Բարձր տեխնոլոիգիաների արդյունաբերության նախարար Հակոբ  Արշակյանը: