Լրահոս
Քաղաքական
15:50
03.12.20
56

Վարչապետ, որ կերտեց այս պարտությունը. Արա Հակոբյան

Img default alt hy

Aravot.am-ի փոխանցմամբ, «Նիկոլ ազգադավ», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով այսօր ՀՀ դատախազության շենքի դիմաց բողոքի ցուց է արել «Ազգային օրակարգ» կուսակցությունը: Ընդդիմադիր կուսակցության անդամները պահանջներ են  ներկայացրել ՀՀ դատախազությանը՝ քրեական գործեր հարուցել կապիտուլյացիայի ակտ ստորագրած եւ հայրենիքի տարածքները հանձնած, մեր զինվորներին և կամավորականներին թիկունքից հարվածած իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, քրեական հետապնդում սկսել Նիկոլ Փաշինյանի, մյուս պատասխանատուների եւ նրանց հանցակիցների նկատմամբ, դադարել սպասարկել «հայրենադավ իշխանությանը» և կողմ դառնալ ազգային պայքարին:

Կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի կարծիքով մի շարք հարցերի մասով ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործեր հարուցեր. «Ինչպե՞ս եղավ, որ այս պատերազմում մենք պարտվեցինք, ինչպե՞ս եղավ, որ այն զենքերը, որոնք ունեինք և որ պիտի կրակեին`չկրակեցին, ինչպե՞ս եղավ, որ այն գեներալները, որոնք պիտի մասնակցեին պատերազմի կառավարմանը`տարբեր բունկերներից դուրս մղվեցին, ինչպե՞ս եղավ, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այնտեղ պետք է չլինեին: Մինչդեռ, դրա փոխարեն, ՀՀ դատախազությունը շարունակում է սպասարկել տապալված վարչախմբի և տապալված վարչապետի շահերը: Վարչապետի, որը կերտեց այս պարտությունը»: