Լրահոս
Հասարակական
13:39
12.02.26
241

Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն․ 24News

Img default alt hy

Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը:

Վերա Խաչատրյանը 24News-ին փոխանցեց, որ սրտի ստենտավորում պետք է իրականացվի:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը ուներ սրտի հետ կապված խնդիրներ և վերադառնալուց հետո արդեն իսկ վիրահատվել և օրեր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից: Սակայն դուստրը նշել էր, որ պրոֆիլակտիկ ստուգումների պարբերաբար պետք է այցելի: