Լրահոս
Քաղաքական
11:49
17.01.26
227

Թրամփը փաստացի դադարեցրել է հռետորաբանական պատերազմը Իրանի դեմ՝ հրապարակային կերպով շնորհակալություն հայտնելով այս երկրի իշխանությանը․ իրանագետ

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում հրապարակած իր վերջին գրառմամբ և ճեպազրույցներից մեկում փաստացի դադարեցրել է հռետորաբանական պատերազմը Իրանի դեմ՝ հրապարակային կերպով շնորհակալություն հայտնելով այս երկրի իշխանությանը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«ԱՄՆ նախկին նախագահը նաև նշել է, որ գնահատում է Թեհրանի քայլերը մահապատիժներ չկիրառելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք նպաստել են իրավիճակի հետագա սրման կանխմանը։

Թրամփի այս գրառումն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ հենց նրա նախագահության տարիներին է ԱՄՆ-Իրան հակամարտությունը մշտապես հասել տարբեր վտանգավոր փուլերի։

Շնորհակալության այս ձևակերպումը ոչ միայն դիվանագիտական անսովոր ժեստ է, այլ նաև ազդակ, որ Իրանի հետ շփման հռետորաբանությունը կարող է լինել ոչ միայն սպառնալիքն ու ճնշումը, այլ նաև բաց և ուղիղ գնահատանքը, եթե դա ծառայում է ամերիկյան շահերին և անձամբ նրա հեղինակության ամրապնդմանը»։