Լրահոս
Միջազգային
23:49
30.04.26
349

Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերը «սարսափելի է աշխատում»

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «սարսափելի է աշխատում»։

«Եվ Գերմանիան։ Նկատի ունեմ՝ նա սարսափելի է աշխատում։ Նա խնդիրներ ունի ներգաղթի հետ, խնդիրներ ունի էներգետիկայի հետ, նա ունի բոլոր տեսակի խնդիրներ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկյան առաջնորդը՝ նկատի ունենալով կանցլեր Մերցին, որին վերջին օրերին արդեն բազմիցս ենթարկել է քննադատության։ «Եվ նա մեծ խնդիր ունի Ուկրաինայի հետ, որովհետև նրանք հայտնվել են այդ քաոսի (բարդակի) մեջ»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայում տեղակայված զորակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը։ Նախագահը չի հստակեցրել, թե ինչու Վաշինգտոնը կարող է դիմել նման քայլի։ Այնուամենայնիվ, այս հայտարարությունը հաջորդել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության վերաբերյալ Մերցի քննադատական արտահայտություններին։