Լրահոս
Հասարակական
14:51
20.02.26
746

Տաթև սրբազանը Գարեգին Ա-ի հորեղբոր որդին էր

Img default alt hy

Այսօր վախճանված Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից էր, պարզվում է Գարեգին Ա Քեսաբացի կաթողիկոսի հորեղբոր որդին է: 

Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը ծնվել է 1941թ.-ին Հալեպ քաղաքում (Սիրիա):
Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Ազգային Հայկազյան Վարժարանում։ 
1953-57թթ. ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում:
1957թ.-ին ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Արտակ արքեպս. Մանուկյանի։ 
1960թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1962թ.-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա Կաթողիկոսի: 
1962-65թթ.-ին ուսանել է Լոնդոնի Քինգս քոլեջում (King's College): 
1972թ.-ին ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:
1974թ.-ին ձեռամբ Մեծի Տանն Կիլիկիո Խորէն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: 
1980թ.-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով արժանացել է Արքութեան պատվի։ 
1965-95թթ.-ին ստանձնել է մանկավարժական, վարչական և առաջնորդական տարբեր պատշտոններ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո:
1995թ.-ին տեղափոխվել է Հայաստան, վարչական և մանկավարժական պաշտոններ ստանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: