Լրահոս
Իրավական
16:05
05.04.21
94

Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել Յուրի Խաչատուրովի որդուն

Img default alt hy

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը դատարան մուտք է եղել ապրիլի 2-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին։

Հայցադիմում ներկայացնելու պատճառ է դարձել Խաչատուրովի գրառումը, որտեղ տեղ գտած որոշ դրվագներ Սաֆարյանը դիտարկել է որպես վիրավորանք։ Մասնավորապես, Սաֆարյանը վիրավորվել է «թուրք քիրվայի դուրսպրծուկ», «քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու» արտահայտություններից։

Հայցվորը պահանջում է, որ վիրավորանք հանդիսացող արտահայտությունների կատարման համար հրապարակայնորեն ներողություն խնդրեն իրենից և որպես փոխհատուցում 500.000-ական ՀՀ դրամ՝ պատասխանողներից յուրաքանչյուրից։ Նշենք, որ Ս.Սաֆարյանը դատի է տվել նաեւ այն լրատվամիջոցին, որը արտատպել է Ի.Խաչատուրովի ֆեյսբուքյան գրառումը։