Լրահոս
Իրավական
18:07
20.02.26
172

Սկանդալային տեսանյութի հակառակ կողմը. բացահայտումներ է անում փաստաբանը

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացություններն է հրապարակել փաստաբան Արսեն Բաբայանը: Փորձաքննությունները Սերբիայում, Չեռնոգորիայում և Ռուսաստանում են արվել. երեքով էլ արձանագրվում է, որ սրբազանին վերագրվող անպարկեշտ բնույթի տեսագրությունները մոնտաժված են, չեն նկարահանվել տեսախցիկներով, և տեսանյութերում երևացող իրադարձությունները օբյեկտիվ իրականությունում գոյություն չեն ունեցել: Այս փորձաքննությունները, ըստ քննչական կոմիտեի, չեն կարող ապացույց դիտարկվել: