Լրահոս
Հասարակական
22:49
18.02.26
149

Սաղ կոլապս կսարքենք, թող խելքները գլուխները հավաքեն. օնլայն տաքսու վարորդները բողոքի են դուրս եկել

Օնլայն տաքսի ծառայությունների տասնյակ վարորդներ այսօր բողոքի ցույց են արել Երևանում: Գրանցված աշխատողի կարգավիճակ են ուզում, որ օգտվեն առողջության ապահովագրությունից, արժանապատիվ անցկացնեն ծերությունը: Ստորագրահավաք են սկսել տաքսիստները: Չորս կետանոց պահանջագիր են ներկայացրել կառավորություն, թե ինչպես պետք է պետությունը կարգավորի օնլայն տաքսիների ոլորտը: Հակառակ դեպքում սպառնում՝ հազարներով հավաքվել ու հեղափոխություն անել: