Լրահոս
Միջազգային
21:33
20.02.26
196

Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ հայկական երկաթուղուց. գործին խառնվել է Շոյգուն

Մոսկվան կոշտ է արձագանքում Փաշինյանի անսպասելի հայտարարությանը՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման իրավունքը երրորդ երկրի վաճառելու մասին: Փաշինյանի այդ հայտարարությունը Մոսկվայից նախ «տարօրինակ» էին անվանել, իսկ այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ որևէ այլ երկիր չի կարող է փոխարինել Ռուսաստանին: Վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական կողմի արձագանքը հասկանալի է, քանի որ Մոսկվայում հասկանում են՝ Հայաստանն ուզում է իրենց դուրս թողնել երկաթուղիների կառավարումից: