Լրահոս
Հասարակական
19:28
28.04.26
401

Քո պինդ տեսակը ոգեշնչող ու պարտավորեցնող է` չարիքի դեմ այս պայքարում. Իշխան Սաղաթելյանի շնորհավորանքը՝ Արթուր Սարգսյանին

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ծննդյան օրվա առթիվ ուղերձ է հղել պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով այժմ տնային կալանքի մեջ է։

«Այսօր ընկերոջս՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է։

Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից։

Արթուրին ու բոլոր քաղբանտարկյալներին մաղթում եմ ազատություն։

Քո պինդ տեսակը ոգեշնչող ու պարտավորեցնող է` չարիքի դեմ այս պայքարում։

Շնորհավո՜ր, ընկեր ջան»։