Լրահոս
Հասարակական
21:18
18.02.26
172

Փոխհրաձգության զոհի ինքնությունը պարզվել է. նոր մանրամասներ՝ Աջափնյակի ողբերգությունից

Հայտնի է Աջափնյակում տեղի ունեցած փոխհրաձգության զոհի ինքնությունը: Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 45-ամյա տղամարդու անվան միայն առաջին տառերը՝ Ա.Վ.: Ըստ «ժողովուրդ» օրաթերթի՝ Արսեն Վարդանյանն է սպանվածը: ՆԳՆ-ն վիրավորների թիվ չի հրապարակել: Հայտնի է միայն, որ 7 մարդ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Սակայն այլ հիվանդանոցներ տեղափոխվածներ էլ կան` ըստ ՆԳՆ հաղորդագրության: