Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:29
04.01.21
76

Փաշինյանի խոսնակը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է հունվարի 11-ին՝ Փաշինյանի այցը ՌԴ. News.am

Img default alt hy

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել  է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը։

«Այս պահին ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, երբ որ նման հանդիպում նախատեսվի, մենք պատշաճ կարգով տեղեկություն կտրամադրենք»,- ասել է Մանե Գևորգյանը:

 Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այդ հանդիպման օրակարգում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն է: