Լրահոս
Հայաստան
00:05
20.12.20
67

Փաշինյանի այսօրվա երթին մասնակցել են 10 000-ից ավել ուժայիններ. Mediaport

Img default alt hy

Փաշինյանի այսօրվա երթին մասնակցել են 3500 ոստիկաններ, Պաշտպանության նախարարության 4000, Ռազմական ոստիկանության 1000 մարդ (աշխատակիցներից զատ եղել են նաև դասալքության հոդվածի սպառնալիքով փողոց դուրս եկածներ) և տեղական ինքնակառավարման մարմինների  շուրջ  2000 աշխատակիցներ, հաղորդում է Mediaport-ը:

 Հիշեցնենք, որ այսօր  մեծ թվով ազատամարտիկներ և զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր:

Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց և Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:

Նշենք, որ Եռաբլուրում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին ժողովրդից պաշտպանելու համար օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց: