Լրահոս
Հասարակական
20:57
11.02.26
143

Պայթած անիվներ, գլուխները ապակուն խփած վարորդներ. ջարդված մեքենայով խորը փոսի մեջ է ընկել Երևանը

Կյանքի համար արդեն վտանգավոր են դառնում Երևանի փողոցներում օր օրի ավելացող փոսերը: Երեքշաբթի երեկոյան Դավիթ Բեկ փողոցում 25-ից ավելի մեքենաներ ընկել են հսկայական փոսերի մեջ: Մեքենաների անվադողերը պայթել, անվահեծերը ջարդուփշուր են եղել: Վարդորդները պատմել են, որ փոսն ընկնելու ժամանակ գլխով հարվածել են դիմապակուն, ինչի հետևանքով դիմապակու վրա ճաքեր են առաջացել։ Նույն պատկերը Դավիթաշենի կամրջի վրա է, այնտեղ էլ փոսերն ընկնելու հետևանքով ութ մեքենայի անվահեծեր են կոտրվել, անվադողեր պայթել։