Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:26
19.02.26
169

Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին։