Լրահոս
Արցախ
13:42
01.04.21
73

«Պարո՛ն Աղազարյան ջան, ամենաքիչը Ձեզանից էի սպասում այդ հայտարարությունը». Թագուհի Թովմասյան

Img default alt hy

երեկվանից հասարակական-քաղաքական կյանքը փոթորկել է իշխանական պատգամավորի մի հայտարարություն, մասնավորապես, որ «Քարվաճառը մերը չէ»: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը:

«Պարո՛ն Աղազարյան ջան, ամենաքիչը ձեզանից էի սպասում այդ հայտարարությունը, և ես ուզում ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է: Խնդրում եմ Ձեզ, որևէ կերպ մոտեցեք ամբիոնին, ասեք, որ սխալմունք է եղել, ասեք, որ լրագրողներն են էլի, մի բան ասեք, բայց միայն այս հայտարարությունը չմնա այսպես անպատասխան»,-ասաց Թագուհի Թովմասյանը և նկատեց, որ իրենք միայն ներքին լսարանի համար չեն խոսում, և այդ դժգոհությունը հասել էր Արցախ, և մարդիկ վատ հետևանքներով հետևություններ էին անում:

Պատգամավորը մեջբերեց Վիքիպեդիայից համառոտ տեղեկություն Դադիվանքի վերաբերյալ: «Խնդրում եմ այս և Ցեղասպանության հետ կապված Ձեր վիճահարույց դիտարկումներին տալ պարզաբանումներ, քանի որ մենք Ցեղասպանության պահանջատիրությունից հետ չենք նահանջել»,-հավելեց նա: