Լրահոս
Միջազգային
18:07
29.04.26
122

Ուկրաինան նահանջում է ռազմաճակատում. Եվրոպան պայմաններ է դնում Կիևի առաջ

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տալիս։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է մամուլի այն պնդումները, թե Դեյվիսը պաշտոնից հեռանում է, որովհետև համաձայն չէ Թրամփի քաղաքականության հետ: Ըստ մամուլի՝ Դեյվիսը հիասթափված է, որ Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային նվազել է: Ի դեպ, մեկ տարի առաջ հեռացած դեսպան Բրիջիթ Բրինքն էլ, ըստ Reuters-ի, նույն դժգոհությունն է ունեցել Թրամփի քաղաքականությունից: Ճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն: Նահանջում է Զելենսկիի զորքը մի քանի ուղղությամբ: Ռուսաստանի նախագահը համոզված է, որ ռազմական ձախողումները ահաբեկչական ակտերով է փորձում լրացնել Զելենսկին: Պուտինը ահաբեկչական նոր սպառնալիքների մասին է հայտնել: