Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
14.01.26
86

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամների ու կողմնակիցների առաջ խնդիր է դրել ջանքեր գործադրել եւ ամեն գնով հունվարի մեջ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացմանը:

«Իրավունք»

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցած Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին վերբովկա է արել ոչ ավել ոչ պակաս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը:

«Ժողովուրդ»

Սեպտեմբերին Առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել Դոմինո Վիդեո Փրոդաքշն ՍՊԸ-ի հետ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի ապրանքանիշի ձևավորման՝ բրենդինգի համար։ Պայմանագիրն արժեցել է 32 մլն 760 հազար դրամ։

«Ժողովուրդ»

Այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին: Հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ:

«Հրապարակ»

Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր «համեստությամբ»՝ ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող զինվորականներից մեկի՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանին կոպտել է։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Արա Պողոսյանի հետ: