Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
16.01.26
61

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։

«Ժողովուրդ»

Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահընկեց անել նիկոլ Փաշինյանին չի հաջողվում: 


«Իրավունք»

Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվել:

«Իրավունք»

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը ասել է՝ իրականում ինքը հո նիկոլական չի, ուղղակի մտել է տասնյակի մեջ, որ պատեհ առիթի ներսից «պայթեցնի» տիրադավերի անսամբլը:

«Հրապարակ»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԱԱԾ աշխատակիցների միջոցով սուրհանդակներ են ուղարկել կազմակերպիչների մոտ, նախ փորձել են հետ պահել միջոցառում անելու մտքից, երբ մերժում են ստացել, զգուշացրել են, որ հանկարծ այն չվերածվի քաղաքական ակցիայի եւ մեծ հնչեղություն չառաջացնի՝ շարժելով Ալիեւի զայրույթը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: