Լրահոս
Մամուլի տեսություն
10:09
12.02.26
64

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության «քավորը» նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։

«Հրապարակ»

Սամվել Կարապետյանի հիմնած ուժը կոչվելու է «Ուժեղ Հայաստան», բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։ 

«Ժողովուրդ»

Ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովին Փաշինյանին նվիրել է 400 հազար դրամ արժեքով «թեյի սպասքի հավաքածու «Երկնագույն պսակ», պատրաստված «Գժել» ասոցիացիայի կողմից՝ եզակի օրինակով, բարձրագույն ճենապակուց, ոսկեզօծ:

«Փաստ»

Փաշինյանը ցանկություն ունի ընդհուպ քրեական գործ հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ և փորձել կալանավորել նրան մինչև Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ: