Լրահոս
Քաղաքական
21:45
28.04.26
156

Ո՞վ և ինչո՞ւ է Ռուսաստանում ընկել «Ջերմուկի» հետևից. ռուսական աղմուկ՝ հայկական հանքային ջրի շուրջ

«Ջերմուկ գրուպից» չի հաջողվում ճշտել՝ արդյոք փետրվարի 17-ին և մարտի 5-ին շշալցված Ջերմուկի վաճառքը արգելվել է ռուսական շուկայում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ պնդում է, թե պաշտոնական տեղեկություն չի ստացել Մոսկվայից: Հայկական հանքային ջրի վաճառքն արգելելու մասին լուրը ռուսական լրատվամիջոցներն են հայտնել, պդնել, թե իբր խախտվել են ինչ-որ պարտադիր պահանջներ: