Լրահոս
Հասարակական
16:48
29.04.26
169

Ո՞վ է Ադրբեջանի «հայախոս, հայատյաց» փոխվարչապետը. «Հայլուր»-ի արխիվից

Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Նոյեմբերյանի Ջուջևան գյուղ: Այս տեղեկությունը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանինն է: 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևանում է ծնվել Մուտաֆաևը: Նրան ճանաչողների գտնելու հույսով՝ «Հայլուր»-ի թղթակիցը Ջուջևան էր գնացել 2022-ին, երբ Ալիևը նոր էր նշանակել Մուստաֆաևին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի նախագահ: Ջուջևանի դպրոցում իբրև փոքրիկ Շահեն են հիշում Շահին Մուստաֆաևին, դպրոցը գերազանցությամբ ավարտած տղա, որի քույրը համառորեն փոքրատառ էր գրում Հայաստան բառը: