Լրահոս
Հասարակական
21:36
18.02.26
313

Նոյեմբերյանի տարածաշրջանը Հայաստանի համար ոչ սպեցիֆիկ միրգ-բանջարեղեն արտադրող շրջան կդառնա․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Հայաստանի գյուղատնտեսության, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսության զարգացման կարևորությանն է անդրադարձել։

Նա ներկայացրել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի զարգացման իրենց ծրագիրը և դրա օրինակով ցույց տվել՝ ինչպես կարող է ամբողջ Հայաստանը ձմռանն ունենալ էժան գյուղմթերք։

«Գյուղմթերքի էժան գինն ապահովելը շատ կարևոր է մեր երկրի համար, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել աղքատությունը»,- շեշտել է Նարեկ Կարապետյանը։