Լրահոս
Հասարակական
16:49
13.01.26
1 907

«Nissan Murano»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա բնակավայրի վարչական տարածքում,  դեպի Երևան ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու պարեկները։

Վիրավորներց երկուսին Թալինի հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայողական ավտոմեքենայով, ապա ժամանած Թալինի շտապօգնության բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավոր կնոջը, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։