Լրահոս
Կրթություն և գիտություն
16:51
03.12.20
73

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Արայիկ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր դարձնել

Img default alt hy

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝  Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար, իսկ այժմ՝ իր գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանին տեսնել Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում:

Սա է պատճառը, որ Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում  ընդգրկած էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։

Նախագծի մասին ֆեյսբուքյան գրառմամբ երեկ  ահազանգել էր ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ երկու տարուց ավելի՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, ԵՊՀ կառավարման խորհուրդը չի ընտրում Նիկոլ Փաշինյանի համար հաճելի ու ձեռնտու ռեկտոր: Ըստ էության կառավարությունն այնտեղ վերահսկիչ փաթեթ չունի, և իշխանությունը որոշել է բուհերի գլխին սեփական դրածո ռեկտորներ կարգել հենց այսպիսի վարչական ճանապարհով:

Ըստ ամենայնի, այս օրենքը հապճեպ կերպով ընդունվում է հենց Արայիկ Հարությունյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու համար:

Մենք տեղեկացանք, որ Ազգային ժողովին նույնպես տրված է հանձնարարական՝ արագ տեմպով նույնպես քննարկել և ընդունել այս նախագիծը, որպեսզի հասցնեն ԿԳՄՍ ոլորտը կատարելապես տապալած նախկին նախարարին դարձնել ԵՊՀ ռեկտոր: