Լրահոս
2026-03-04
-
Մամուլի տեսությունՀակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն Ազգային ժողովին ներկայացրել է իր 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Փաստաթղթում առանձնահատուկ շեշտադրվում է միջազգային համագործակցությունը, մասնագիտական պատրաստվածության բարձրացումը և քննությունների արդյունավետության ամրապնդումըԱվելին09:4304.03.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ:Ավելին09:3404.03.26 -
ՀասարակականՄի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3004.03.26
2026-03-03
-
ՄիջազգայինԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կսկսեն ուղեկցել տանկերները Հորմուզի նեղուցովՈրոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ամերիկյան առաջնորդը նաև հայտնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան կտրամադրի քաղաքական ռիսկերի ապահովագրություն և ֆինանսական երաշխիքներ ծովային փոխադրումների համար։Ավելին23:5903.03.26 -
ՄիջազգայինԻրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից․ Մակրոն«Մերձավոր Արևելքում կրկին պատերազմ է բռնկվել. այն սկսվել է Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, տարածվել է տարածաշրջանում և ծանր հետևանքներ է պարունակում բոլորի խաղաղության ու անվտանգության համար։ Բանակցությունները հայտնվել են փակուղում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որոշել են ռազմական գործողություններ սկսել։ Դրանք իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը մենք չենք կարող հավանության արժանացնել», - հայտարարել է Մակրոնը։Ավելին23:4803.03.26 -
ՄիջազգայինՖրանսիայի զինված ուժերը հենց սկզբից մասնակցել են Մերձավոր Արևելքի իր բարեկամ երկրներին Իրանի հասցրած հարվածների հետմղմանը․ Մակրոն«Մենք արձագանքել ենք անմիջապես և հակամարտության առաջին իսկ ժամերին՝ ինքնապաշտպանության նպատակով խոցել ենք անօդաչու թռչող սարքեր՝ մեր դաշնակիցների օդային տարածքը պաշտպանելու համար», - ասել է Մակրոնը։Ավելին23:3703.03.26 -
ՄիջազգայինԻրանի ճգնաժամը հնարավոր է կարգավորել երկրի նոր ղեկավարության ձևավորմամբ․ Ֆիդան«Կարծում եմ, որ նոր ղեկավարությունը կարող է շանս դառնալ պատերազմի դադարեցման համար։ Ներկայումս նոր վարչակազմը ղեկավարվում է ժամանակավոր «եռյակի» կողմից։ Մինչև նոր առաջնորդի ընտրությունը նրանց որոշումների կայացման մեխանիզմը կարող է հնարավորությունների պատուհան բացել պատերազմի դադարեցման համար», - ասել է Ֆիդանը։Ավելին23:2603.03.26 -
ՔաղաքականՄեր հաշվարկով՝ Հայաստանում 1,2 միլիոնից ավելի քաղաքացի աշխատանք չունի․ Նարեկ ԿարապետյանՆա ընդգծել է՝ հատկապես մարզերում սուր է աշխատատեղերի պակասի խնդիրը։Ավելին23:1803.03.26 -
ՏարածաշրջանԻրանում շուտով կհայտարարեն նոր առաջնորդի անունը․ FarsԻրանի Փորձագետների խորհուրդը, որն ընտրում է իսլամական հանրապետության գերագույն առաջնորդին, շուտով կհնչեցնի պետության նոր ղեկավարի անունը, պնդում է գործակալությունը: Ըստ նրա աղբյուրների՝ Խորհրդի նիստերն անցնում են «բնականոն հունով, անվտանգ միջավայրում» և մոտենում են ավարտին: Գործակալությունը ենթադրում է, որ քվեարկության արդյունքները կարող են հայտարարվել «առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին»: Խամենեին կենդանության օրոք չէր նշել իր հավանական հաջորդի անունը և այդ հարցի քննարկումը թողել էր փորձագետների խորհրդի իրավասությանը:Ավելին23:1303.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը դիտարկում է Հորմուզի նեղուցում նավերին ռազմական պաշտպանություն տրամադրելու հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Հորմուզի նեղուցով անցնող նավթ և գազ տեղափոխող տանկերներին ռազմական պաշտպանություն տրամադրելու տարբերակը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Politico հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ կառավարությունը քննարկում է նաև մի տարբերակ, ըստ որի՝ ինքը հանդես կգա որպես ապահովագրական ընկերություն՝ նեղուցով լցանավերի անարգել անցումն ապահովելու համար: Նման որոշումը բացատրվում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին էներգակիրների գների աճը զսպելու փորձերով։Ավելին23:0203.03.26 -
ՄիջազգայինԹուրքիան փորձում է թույլ չտալ իրանական ճգնաժամի հետագա ընդլայնումը․ Ֆիդան«Մենք կրիտիկական օրեր ենք ապրում։ Պատերազմը չսահմանափակվեց միայն Իրանով, իրավիճակը վատ է, թե որքան կտևի պատերազմը՝ դեռևս բաց հարց է։ Մեզ անհանգստացնում է հակամարտության ընդլայնման հնարավորությունը։ Մենք աշխատում ենք թույլ չտալու իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Ֆիդանը։Ավելին22:5603.03.26 -
ՔաղաքականԴա ամենավերջին տականքությունն ա. սրտիկներ ուղարկող վարչապետը կոտրում է մարդկանց սրտերըԺողովրդական հայտնի «թիթեռ նկարել» խոսքը վերափոխվում է: Մեր օրերում ավելի ակտուալ է դառնում «պերաշկի ուտել» տարբերակը: Այս խոսքը ևս նախորդի պես օգտագործվում է այն դեպքերում, երբ մեկը զբաղված է անկարևոր գործով, այն էլ՝ հույժ կարևոր պահին: Տարածաշրջանային արյունահեղության օրերին ուրախ ավտոբուսում պերաշկի ուտող Նիկոլ Փաշինյանին շատ ասելիք ունեն Երևանի բնակիչները:Ավելին22:4503.03.26 -
ԻրավականԴատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ «Փաստինֆո»Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, կարճել է գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, գրել է «Փաստինֆո»-ն։Ավելին22:3003.03.26 -
ՄիջազգայինԻրանը ներսից պայթեցնելու փորձերը՝ ցամաքային ներխուժման այլընտրանքՌազմական փորձագետները կարծում են՝ միայն ցամաքային ներխուժմամբ կկարողանա Միացյալ Նահանգները հաջողության հասնել Իրանում: Օդային պատերազմի դեպքում՝ տարիներ պետք կլինեն: Պաշտոնական Վաշինգտոնը չի բացառել ցամաքային պատերազմի սցենարը: Հարց է մնում, թե արդյոք Իրանի հարևանները կհամաձայնեն հակաիրանական գործողության պլացդարմ դառնալ:Ավելին22:1503.03.26 -
ՍպորտՀրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԵվրոպայի առաջնության՝ օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա՝ կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: «Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է մեր մարզուհին: Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:Ավելին22:1103.03.26 -
Քաղաքական150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ. «Իշխանություն» լրատվական2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։Ավելին22:0003.03.26 -
ՔաղաքականԱղմկոտ բացահայտում՝ ՔՊ-ականների ջղաձգումների մասին. ինչո՞ւ են կռիվ տալիս Քոչարյանի ստվերի դեմՊերաշկի-կուկուրուզ փի առ ակցիայից երկու օր հետո Ալեն Սիմոնյանը նորից է հիշել մաշված այն միտքը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայր մեր»-ը չգիտի: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը երկու հարց ունի՝ Էրդողանի գիրքը պինդ գրկած խաչակնքելիս չի՞ խանգարում ու «Հայր մեր»-ը ասելո՞վ են հայկական եկեղեցիները տվել ադրբեջանցիներին:Ավելին21:4503.03.26 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով կարգավորումն իր առաջնահերթությունների ցանկում «շատ բարձր» տեղում է«Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Ուկրաինային և թե հատկապես որտեղ է դա իմ առաջնահերթությունների ցանկում՝ շատ բարձր», - ասել է նա Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։Ավելին21:4003.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել քաղաքացիական անձանց շրջանում զnհերի առնչությամբՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ:Ավելին21:3003.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի գործողությունները ցույց տվեցին նրանց անվստահելիությունը Իրանի միջուկային ծրագրի հարցում․ Ուլյանով«Երեկ հարցազրույցներից մեկում ես դա անվանեցի ԱՄՆ-ի անընդունակություն՝ պայմանավորվելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս գնահատականը համապատասխանում է իրականությանը։ Ամերիկացիների հետ այս թեմայով խոսելը մեծ իմաստ չունի։ Համենայն դեպս՝ առայժմ», - ասել է նա։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։Ավելին21:1503.03.26