Լրահոս
Միջազգային
23:26
03.03.26
490

Իրանի ճգնաժամը հնարավոր է կարգավորել երկրի նոր ղեկավարության ձևավորմամբ․ Ֆիդան

Img default alt hy

Իրանում նոր ղեկավարության ձևավորումը կարող է հնարավորությունների պատուհան բացել ճգնաժամի կարգավորման համար։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը TRT Haber հեռուստաալիքի եթերում։

«Կարծում եմ, որ նոր ղեկավարությունը կարող է շանս դառնալ պատերազմի դադարեցման համար։ Ներկայումս նոր վարչակազմը ղեկավարվում է ժամանակավոր «եռյակի» կողմից։ Մինչև նոր առաջնորդի ընտրությունը նրանց որոշումների կայացման մեխանիզմը կարող է հնարավորությունների պատուհան բացել պատերազմի դադարեցման համար», - ասել է Ֆիդանը։