Լրահոս
Տարածաշրջան
23:13
03.03.26
441

Իրանում շուտով կհայտարարեն նոր առաջնորդի անունը․ Fars

Img default alt hy

Իրանում շուտով կհայտարարեն նոր առաջնորդի անունը, հայտնում է Fars-ը։

Իրանի Փորձագետների խորհուրդը, որն ընտրում է իսլամական հանրապետության գերագույն առաջնորդին, շուտով կհնչեցնի պետության նոր ղեկավարի անունը, պնդում է գործակալությունը:

Ըստ նրա աղբյուրների՝ Խորհրդի նիստերն անցնում են «բնականոն հունով, անվտանգ միջավայրում» և մոտենում են ավարտին: Գործակալությունը ենթադրում է, որ քվեարկության արդյունքները կարող են հայտարարվել «առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին»:

Խամենեին կենդանության օրոք չէր նշել իր հավանական հաջորդի անունը և այդ հարցի քննարկումը թողել էր փորձագետների խորհրդի իրավասությանը: