Լրահոս
Մամուլի տեսություն
09:34
04.03.26
67

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Politik.am»

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված ՝ անցյալ տարվա վերջին անցկացված լայնածավալ հարցման տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կատաստրոֆիկ ցածր Է, իսկ հակավարկանիշը դարձել է բացարձակ:

«Հրապարակ»

Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե` «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն` հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն` «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։

«Իրավունք»

ՔՊ-ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «2 ամիս կչլվեք, զատո 5 տարի գործով ապահովված կլինեք»:

«Հրապարակ»

Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել, եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ, ստիպված, վարչությունում քննարկել են նրանց հարցը:Հրահանգ է իջեցվել՝ ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ 

«Հրապարակ»

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց` այն առումով, որ ստեղծված անհարմար` օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է՝ առանց հանգուցալուծման։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ: