Լրահոս
Միջազգային
23:37
03.03.26
760

Ֆրանսիայի զինված ուժերը հենց սկզբից մասնակցել են Մերձավոր Արևելքի իր բարեկամ երկրներին Իրանի հասցրած հարվածների հետմղմանը․ Մակրոն

Img default alt hy

Ֆրանսիայի զինված ուժերը հենց սկզբից մասնակցել են Մերձավոր Արևելքի իր բարեկամ երկրներին Իրանի հասցրած հարվածների հետմղմանը և այսուհետ ևս կշարունակեն աջակցություն ցուցաբերել նրանց։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից։

«Մենք արձագանքել ենք անմիջապես և հակամարտության առաջին իսկ ժամերին՝ ինքնապաշտպանության նպատակով խոցել ենք անօդաչու թռչող սարքեր՝ մեր դաշնակիցների օդային տարածքը պաշտպանելու համար», - ասել է Մակրոնը։

Նախագահը հիշեցրել է, որ Ֆրանսիան ունի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրեր Կատարի, Քուվեյթի և Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) հետ։ Նա նաև խոստացել է «համերաշխություն դրսևորել» Հորդանանի և Իրաքի նկատմամբ։ «Ի հավելումն արդեն իսկ առկա միջոցների, վերջին ժամերին տեղակայվել են Rafale կործանիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և օդային ռադարներ, և մենք կշարունակենք այդ ջանքերն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ասել է Մակրոնը։