Լրահոս
Միջազգային
23:02
03.03.26
135

ԱՄՆ-ը դիտարկում է Հորմուզի նեղուցում նավերին ռազմական պաշտպանություն տրամադրելու հարցը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Հորմուզի նեղուցով անցնող նավթ և գազ տեղափոխող տանկերներին ռազմական պաշտպանություն տրամադրելու տարբերակը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Politico հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ կառավարությունը քննարկում է նաև մի տարբերակ, ըստ որի՝ ինքը հանդես կգա որպես ապահովագրական ընկերություն՝ նեղուցով լցանավերի անարգել անցումն ապահովելու համար: Նման որոշումը բացատրվում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին էներգակիրների գների աճը զսպելու փորձերով։