Լրահոս
2026-03-03
-
ՄիջազգայինԹրամփը դիտարկում է Իրանում զինված խմբավորումներին աջակցելու հնարավորությունը․ WSJՄարտի 1-ին Թրամփը բանակցություններ է վարել քուրդ առաջնորդների հետ, որոնց կազմավորումները կենտրոնացված են Իրաքի և Իրանի սահմանի երկայնքով։ «Նախագահը շարունակում է փոխգործակցել տեղական առաջնորդների հետ, որոնք կարող են օգտագործել Թեհրանի թուլությունը սեփական նպատակներին հասնելու համար»,- նշում են աղբյուրները։ Ըստ հրատարակության տվյալների՝ Իրանի արևմտյան շրջաններին Իսրայելի հասցրած հարվածները կարող են ուղղված լինել քրդական ջոկատների հնարավոր առաջխաղացման համար ճանապարհ հարթելուն։ Այս պահին հակակառավարական խմբերին զենք, հետախուզական տվյալներ տրամադրելու կամ նրանց համար ուսուցում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, ասվում է հոդվածում։Ավելին19:3403.03.26 -
ՔաղաքականԱրփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց․ 24NewsՆույն հրամանով ոստիկանությունում ծառայությունից ազատվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը:Ավելին19:2903.03.26 -
ՄիջազգայինՊուտինն ու Օրբանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում«Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, ինչպես նաև նավթի և բնական գազի մատակարարումների հասանելիությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար»,- մեջբերել է MTI գործակալությունը վարչապետի հաղորդակցության վարչության կարճ հայտարարությունը։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Օրբանը քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը և դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա, ուկրաինական իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև հարցեր, որոնք «վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերում զորահավաքի ենթարկված և ռուսական գերության մեջ հայտնված Հունգարիայի քաղաքացիներին»։ Ռուսական նավթը հունվարի 27-ից «Դրուժբա» խողովակաշարով չի հասնում Հունգարիա։ Երկրի կառավարությունը համոզված է, որ խողովակաշարը վերականգնված է, և Ուկրաինան այն արգելափակում է քաղաքական պատճառներով։ Բուդապեշտը Կիևի նման գործողությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում անվանել է «կրկնակի հանցագործություն» Հունգարիայի դեմ։Ավելին19:1903.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան նոր միլիարդներ է ստացել. Զելենսկին պնդում է՝ իր մոտ է հայտնվել Մոսկվայի հարձակման պլանըԶելենսկին առաջարկում է Մերձավոր Արևելքի առաջնորդներին պայմանավորվել Պուտինի հետ, որ նա մեկամսյա հրադադար ապահովի ռուս-ուկրաինական ճակատում, իսկ այդ ընթացքում խոստանում է ԱԹՍ-ների օպերատորներ ուղարկել Մերձավոր Արևելքի երկրներ՝ օգնելու:Ավելին19:1503.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանինԱկանատեսների վկայությամբ՝ ոչնչացվել է մեկ ուղևորատար ինքնաթիռ։Ավելին19:0703.03.26 -
ՀասարակականԵրևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվելԱյսօր՝ մարտի 3-ին, Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում։Ավելին19:0403.03.26 -
ՄիջազգայինՄերձավոր Արևելքի հարցով համաժողովն այժմ շատ տեղին կլիներ․ ԼավրովՄեկնաբանելով Լիբանանին հարվածելու պատճառների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «փակ շրջանը երբեք չի հաջողվի հաղթահարել, եթե չհավաքվենք և հարցերի ողջ համալիրը չդիտարկենք»։ «Մերձավորարևելյան համաժողովը, որը մենք նույնպես երկար տարիներ առաջարկում էինք, հիմա շատ տեղին կլիներ», - նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ այնպիսի հարթակի բացակայության պայմաններում, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենային պաշտպանել, ապացուցել ու բացատրել իրենց տեսակետը և փնտրել շահերի հավասարակշռություն, ստացվում է, որ առանձին տերություններ են լուծում տարածաշրջանի բոլոր խնդիրները։ «Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածի, Հորդանան գետի արևմտյան ափի, Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - արձանագրել է նախարարը։Ավելին18:5803.03.26 -
ՔաղաքականՍա Իսրայելի համար պատմական պահ է՝ փակելու Իրանի հարցը. վերլուծությունՍա Իսրայելի համար պատմական պահ է՝ փակելու Իրանի հարցը. վերլուծությունԱվելին18:5003.03.26 -
ԻրավականՊղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատար է հայտնաբերվելՓետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում տված Ալավերդի համայնքի աշխատակիցը հայտնել էր, որ չնայած դատարանի արգելքին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը փետրվարի 19-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Ալավերդի քաղաքի Կոշաբերդի փողոցից ապօրինի տեղափոխել է մոտ 943,8 տոննա պղնձի խարամ՝ կոշտ թափոն, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 14 միլիոն 157 հազար դրամի վնաս։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը՝ կեսգիշերն անց, Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակչի վարած «Իվեկո» մակնիշի կցորդիչով բեռնատարը՝ պղնձի խարամով հանդերձ, հայտնաբերվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:Ավելին18:4603.03.26 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՎրաստանՄարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։Ավելին18:3403.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանի աղետալի ցածր վարկանիշը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ում. ընտրական սրացումներՀայլուր 18։30 Փաշինյանի աղետալի ցածր վարկանիշը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ում. ընտրական սրացումներԱվելին18:3003.03.26 -
ԻրավականԾափաթաղցի 3-ամյա Տիգրանին uպանելու մեջ մեղադրվող հորը դատում են․ ե՞րբ կլինի դատական նիստը. MediaHubՆոյեմբերի 2-ին, մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը։ Հետո պարզվեց, որ հայրն էր խեղդամահ արել 3-ամյա որդուն։Ավելին18:1503.03.26 -
Արտաքին քաղաքականությունՍամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում2025 թվականի արդյունքներով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է երկրորդ տեղը «Forbes» ամսագրի կողմից կազմված ամենամյա վարկանիշում՝ որպես առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկը։Ավելին18:0003.03.26 -
ՄիջազգայինԻրանի վրա թափվող իսրայելական ռումբերից հրճվող իրանցիները. ներքին բախումներ կլինե՞նՓորձագետների կարծիքով՝ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգներին ու Իսրայելին այնքան անսպասելի է եղել, որ Իրանում ռեժիմը փոխելու՝ Թրամփի միակ հույսը մնացել է ներքին իշխանափոխությունը: Դա է պատճառը, որ Սպիտակ տան ղեկավարն անձամբ է ուղերձ հղում իրանցիներին՝ կոչ անելով հակակառավարական ցույցեր սկսել:Ավելին17:5603.03.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. փաստաբան«Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ` Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի, հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար...Ավելին17:4703.03.26 -
ՔաղաքականԱննա Գրիգորյանի վարկանիշը ձեզ տվայտանքների մեջ է գցում. Գառնիկ ԴանիելյանԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին17:3503.03.26 -
Արտաքին քաղաքականությունԻրանը դիմադրում է՝ նոր օջախներում ճգնաժամեր ստեղծելով, պատերազմի գինը բարձրացնելով. վերլուծությունԻրանը դիմադրում է՝ նոր օջախներում ճգնաժամեր ստեղծելով, պատերազմի գինը բարձրացնելով. վերլուծությունԱվելին17:2803.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:Ավելին17:1703.03.26 -
ՔաղաքականՕպտիմալացման անվան տակ Վարդենիսում ու Ճամբարակում պետական հիմնարկներ են փակվում. Արման ՂազարյանԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին17:1503.03.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՆախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:Ավելին17:1203.03.26