Լրահոս
Իրավական
18:15
03.03.26
93

Ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին uպանելու մեջ մեղադրվող հորը դատում են․ ե՞րբ կլինի դատական նիստը. MediaHub

Img default alt hy

Նախորդ տարի ամբողջ Հայաստանը ցնցվեց Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության դեպքից։ 

Նոյեմբերի 2-ին, մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը։ Հետո պարզվեց, որ հայրն էր խեղդամահ արել 3-ամյա որդուն։

Պարզվել էր, որ երեխայի հայրը՝ Արմեն Օգանեսովը, վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված:

MediaHub-ի տեղեկություններով՝ Ծափաթաղում սպանված երեխայի գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 14:30-ին։ Գործով դատավորն է Արտավազդ Կարապետյանը։ Դատական նիստը կայանալու է Գավառի նստավայրում։ 

Նկատենք, որ սա արդեն հինգերորդ դատական նիստն է, սակայն, լայն լուսաբանման չի արժանանում․․․ 

Նշենք, որ մի քանի օր առաջ  MediaHub-ը գրել էր, որ կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները Երեխաների պաշտպանության կենտրոնից վերադարձել են մայրիկի մոտ։