Լրահոս
2026-03-03
-
ՍպորտՀրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԵվրոպայի առաջնության՝ օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա՝ կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: «Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է մեր մարզուհին: Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:Ավելին22:1103.03.26 -
Քաղաքական150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ. «Իշխանություն» լրատվական2026 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել են, որ 2026 թվականի պայմանագրերը կստորագրվեն հունիսին՝ ընտրությունների թեժ փուլում։Ավելին22:0003.03.26 -
ՔաղաքականԱղմկոտ բացահայտում՝ ՔՊ-ականների ջղաձգումների մասին. ինչո՞ւ են կռիվ տալիս Քոչարյանի ստվերի դեմՊերաշկի-կուկուրուզ փի առ ակցիայից երկու օր հետո Ալեն Սիմոնյանը նորից է հիշել մաշված այն միտքը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայր մեր»-ը չգիտի: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը երկու հարց ունի՝ Էրդողանի գիրքը պինդ գրկած խաչակնքելիս չի՞ խանգարում ու «Հայր մեր»-ը ասելո՞վ են հայկական եկեղեցիները տվել ադրբեջանցիներին:Ավելին21:4503.03.26 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով կարգավորումն իր առաջնահերթությունների ցանկում «շատ բարձր» տեղում է«Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Ուկրաինային և թե հատկապես որտեղ է դա իմ առաջնահերթությունների ցանկում՝ շատ բարձր», - ասել է նա Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։Ավելին21:4003.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել քաղաքացիական անձանց շրջանում զnհերի առնչությամբՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ:Ավելին21:3003.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի գործողությունները ցույց տվեցին նրանց անվստահելիությունը Իրանի միջուկային ծրագրի հարցում․ Ուլյանով«Երեկ հարցազրույցներից մեկում ես դա անվանեցի ԱՄՆ-ի անընդունակություն՝ պայմանավորվելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս գնահատականը համապատասխանում է իրականությանը։ Ամերիկացիների հետ այս թեմայով խոսելը մեծ իմաստ չունի։ Համենայն դեպս՝ առայժմ», - ասել է նա։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։Ավելին21:1503.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։Ավելին21:1003.03.26 -
ՄիջազգայինԾանր հարվածներ՝ Ծոցի նավթային տերություններին. կաթվածահար է լինում նավթարդյունաբերությունըՄիացյալ Նահանգներում Թրամփի քննադատության ալիք է սկսվել: Ակտիվացել են դեմոկրատները: Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոնը չափազանց խիստ քննադատել է նախագահ Թրամփին ամերիկացի զինվորների զոհվելու, ռազմական կորուստների, Պարսից ծոցի արաբական դաշնակիցներին հարվածի տակ դնելու համար:Ավելին21:0003.03.26 -
ՔաղաքականԴուք Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք․ Աբովյանը՝ Կոնջորյանին«Դե ո՞նց չասես. դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք։ Ինքնուրույն տեսակետ, ինքնուրույն միտք, ինքնուրույն գոնե մեկ անգամ քվեարկելու իրավունք ձեռք բերեք, հետո նոր ուրիշների մասին խոսեք։ Դուք սկի ինքնուրույն քավոր չեք կարում պահեք։ Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում ու ուղղորդում, թե ո´ր եկեղեցին գնաք կամ չգնաք, դուք խոսելու իրավունք ունե՞ք։Ավելին20:5303.03.26 -
Արտաքին քաղաքականությունՎրացիները կաշա՞ռք են պահանջում հայ վարորդներից. նախարարը կոչ է անում իրենց չդիմելՆիկոլ Փաշինյանը Վրաստանում է, իսկ հայ վարորդները, խորհրդարանական ընդդիմության համոզմամբ, շարունակում են կաշառք տալու միջոցով հատել Ռուսաստան-Վրաստան ու Վրաստան-Հայաստան անցակետը: Էկոնոմիկայի նախարարի պնդմամբ՝ կաշառքի փաստը հաստատող որևէ տվյալ չկա, ինքը իրավապահներին է անգամ դիմել:Ավելին20:4503.03.26 -
ՄիջազգայինՍթարմերը հայտնել է Կիպրոսի բազայի պաշտպանության համար ուղղաթիռներ և էսկադրային ականակիր ուղարկելու մասին«Միացյալ Թագավորությունը լիովին հավատարիմ է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանացի զինծառայողների անվտանգությանը։ Մենք շարունակում ենք մեր պաշտպանական գործողությունները։ Հենց նոր ես զրույց ունեցա Կիպրոսի նախագահի հետ՝ նրան տեղեկացնելու համար, որ մենք ուղղաթիռներ ենք ուղարկում, որոնք ընդունակ են խոցել անօդաչու սարքեր։ Տարածաշրջանում կտեղակայվի HMS Dragon-ը։ Մենք միշտ գործելու ենք ի շահ Միացյալ Թագավորության և մեր դաշնակիցների», - X-ի իր էջում գրել է բրիտանական կառավարության ղեկավարը։Ավելին20:4003.03.26 -
ԱշխարհԹաիլանդում տեղի է ունեցել «արյունոտ» լուսնի լիակատար խավարումԽավարման հիմնական փուլը դիտվել է տեղական ժամանակով 18:04-ից մինչև 19:05-ը (Մոսկվայի ժամանակով՝ 14:04-ից 15:05-ը): Լուսինը լավագույնս հնարավոր է եղել տեսնել սկսած 18:15-ից (Մոսկվայի ժամանակով՝ 14:15-ից): Հաջորդ լուսնի լիակատար խավարումը սպասվում է միայն 2028 թվականի դեկտեմբերի 31-ից 2029 թվականի հունվարի 1-ի Ամանորի գիշերը: Թաիլանդի Աստղագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (NARIT) տվյալներով՝ այն նույնպես կտևի մոտ մեկ ժամ: Երեքշաբթի օրը Թաիլանդում նշվում է հինգ մեծ բուդդայական տոներից առաջինը՝ Մակխա Բուչայի օրը: Տոնը կապված է Բուդդայի քարոզի հետ, որը նա կարդացել է 1250 աշակերտների համար: Այս օրը բուդդայականները տոնում են իդեալական և օրինակելի համայնքի ստեղծումը:Ավելին20:3603.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թեժանում է մթնոլորտը Ազգային ժողովում ընտրարշավից առաջ. Փաշինյանը սրտեր է կոտրումՀայլուր 20։30 Թեժանում է մթնոլորտը Ազգային ժողովում ընտրարշավից առաջ. Փաշինյանը սրտեր է կոտրումԱվելին20:3003.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը ժամանակավորապես փակել է Լիբանանում իր դեսպանատունը«Տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակի պատճառով Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի մինչև հետագա ծանուցում», - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։Ավելին20:2603.03.26 -
ՄիջազգայինԻնչպե՞ս է հնարավոր դարձել Խամենեիի սպանությունը. նոր բացահայտումներ և ծանր տեսարաններ՝ ԻրանումԻսրայելը թիրախավորել է Իրանի գերագույն հոգևոր խորհրդի 88 անդամներին հենց այն պահին, երբ նրանք ընտրելիս են եղել Իրանի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդին: Ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել ձայների հաշվարկի ժամանակ։Ավելին20:1503.03.26 -
ՔաղաքականՍամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատըՈրպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում:Ավելին20:0403.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Կալասը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերիՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։Ավելին19:5803.03.26 -
ՔաղաքականՀՀ իշխանությունները չհիշեցին` նույն զենքը, որով սպանվել են 5,000 հայ զինվորներ, այսօր կիրառվում է Իրանի դեմ․ քաղաքագետՄարկո Ռուբիոն իր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել պատերազմ սկսել Իրանի դեմ այն պատճառով, որ դա պատրաստվում էր անել Իսրայելը, և դրան կհետևեր Իրանի պատասխանն ամերիկյան ուժերի ուղղությամբ։ Այսինքն՝ նա բացահայտորեն հաստատել է, որ ԱՄՆ-ի հարձակումը Իսրայելի ծրագրերի հետևանքն էր։Ավելին19:5403.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածներ է հասցրել իրանական զինամթերքի պահեստներինՈրոնք գտնվում են Թեհրանի արևմուտքում՝ Վարդավարդ երկաթուղային կայարանի մոտակայքում:Ավելին19:4803.03.26 -
ՄիջազգայինԼաց էի լինում, չէի հավատում, որ կվերադառնանք. տուրիստական տագնապներ՝ Ծոցի երկրներումՎերջին 4 օրում առաջին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել մեր երկրի 15 քաղաքացի։ Հատուկ չվերթով եկածները Ծոցի երկրներ հանգստի էին մեկնել և ռազմական գործողությունների պատճառով մնացել այնտեղ։ Չեղարկված են Շարժայից, Աբու Դաբիից, Դոհայից, Դուբայից, Թեհրանից Երևան չվերթները:Ավելին19:4503.03.26