Լրահոս
Միջազգային
20:40
03.03.26
91

Սթարմերը հայտնել է Կիպրոսի բազայի պաշտպանության համար ուղղաթիռներ և էսկադրային ականակիր ուղարկելու մասին

Img default alt hy

Միացյալ Թագավորությունն ուղղաթիռներ և HMS Dragon էսկադրային ականակիրն է ուղարկում Կիպրոսում գտնվող Ակրոտիրի իր ռազմաբազայի անվտանգությունն ուժեղացնելու համար, որը ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Սթարմերը։

«Միացյալ Թագավորությունը լիովին հավատարիմ է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանացի զինծառայողների անվտանգությանը։ Մենք շարունակում ենք մեր պաշտպանական գործողությունները։ Հենց նոր ես զրույց ունեցա Կիպրոսի նախագահի հետ՝ նրան տեղեկացնելու համար, որ մենք ուղղաթիռներ ենք ուղարկում, որոնք ընդունակ են խոցել անօդաչու սարքեր։ Տարածաշրջանում կտեղակայվի HMS Dragon-ը։ Մենք միշտ գործելու ենք ի շահ Միացյալ Թագավորության և մեր դաշնակիցների», - X-ի իր էջում գրել է բրիտանական կառավարության ղեկավարը։