Լրահոս
Միջազգային
21:40
03.03.26
118

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով կարգավորումն իր առաջնահերթությունների ցանկում «շատ բարձր» տեղում է

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացն իր առաջնահերթությունների ցանկում գտնվում է «շատ բարձր» հորիզոնականում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Ուկրաինային և թե հատկապես որտեղ է դա իմ առաջնահերթությունների ցանկում՝ շատ բարձր», - ասել է նա Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։