Լրահոս
Միջազգային
21:15
03.03.26
125

ԱՄՆ-ի գործողությունները ցույց տվեցին նրանց անվստահելիությունը Իրանի միջուկային ծրագրի հարցում․ Ուլյանով

Img default alt hy

Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածները ցույց տվեցին Վաշինգտոնի անվստահելիությունը (պայմանավորվելու անկարողությունը) իրանական միջուկային ծրագրի հարցում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Երեկ հարցազրույցներից մեկում ես դա անվանեցի ԱՄՆ-ի անընդունակություն՝ պայմանավորվելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս գնահատականը համապատասխանում է իրականությանը։ Ամերիկացիների հետ այս թեմայով խոսելը մեծ իմաստ չունի։ Համենայն դեպս՝ առայժմ», - ասել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։

Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։