Լրահոս
Քաղաքական
20:53
03.03.26
140

Դուք Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք․ Աբովյանը՝ Կոնջորյանին

Img default alt hy

Այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստը նախագահող մեկ այլ ՔՊ-ականի հետ «Տրոյական ձիու» ու «Նոյյան տապանի» մոտիվներով մտավարժանքներ էին անում։ Այս մասին գրել է «Կամուրջ» Քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Դե ո՞նց չասես. դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք։ Ինքնուրույն տեսակետ, ինքնուրույն միտք, ինքնուրույն գոնե մեկ անգամ քվեարկելու իրավունք ձեռք բերեք, հետո նոր ուրիշների մասին խոսեք։ Դուք սկի ինքնուրույն քավոր չեք կարում պահեք։ Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում ու ուղղորդում, թե ո´ր եկեղեցին գնաք կամ չգնաք, դուք խոսելու իրավունք ունե՞ք։

Հա, ի դեպ, Կալիգուլայի ձին՝ Ինցիտատը, նա էլ սկզբում սենատոր էր, (գրեթե ԱԺ պատգամավոր) հետո տերը միտք ուներ նրան կոնսուլ սարքելու, էն էլ չհասցրեց»,-գրել է նա։