Լրահոս

2026-03-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օպտիմալացման անվան տակ Վարդենիսում ու Ճամբարակում պետական հիմնարկներ են փակվում. Արման Ղազարյան
    ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    17:15
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
    Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
    17:12
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայր մեր»-ը ասելո՞վ հայկական եկեղեցիները տվեցին ադրբեջանցիներին. Բագրատ Միկոյան
    Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկին արտահայտել է հին ու մաշված այն միտքը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայր մեր»-ը չգիտի: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հետևյալ կերպ է արձագանքում Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությանը. «Իսկ դա այդ ընթացքում չասա՞ց, որ երբ Էրդողանի գիրքը պինդ գրկում են, խաչակնքելիս չի՞ խանգարում, թե՞ «Հայր մեր»-ը ասելով հայկական եկեղեցիները տվեցին ադրբեջանցիներին»: Ալեն Սիմոնյանը նաև համոզմունք էր հայտնել, թե երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի: Միկոյանը արձագանքում է. «Իրենց այդ վստահությունը կարո՞ղ է այդ նույն գրքի հեղինակն է տվել (նկատի ունի Էրդողանին), հունիսի 7-ին այդ «ստույգ տվյալները» իրենց պատասխանը կստանան: Այո, մենք հարցումներ արել ենք, և պատկերը տրամագծորեն հակառակ է այն «ստույգ տվյալներին», ինչը ներկայացնում է Ձեր նշած մարդը»:
    17:02
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավրովը հայտարարել է աշխարհում միջուկային սպառնալիքի աճի մասին
    Գլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը սրվում և աճում է Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բրունեյ Դարուսսալամի Պետության երկրորդ արտաքին գործերի նախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Սպառնալիքը սրվում է, ես կասեի՝ աճում է»,- նշել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան լուրջ է այսօր գլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը Մերձավոր Արևելքի հակամարտության հետ կապված։ Այսպես, ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակման գլխավոր պատճառ են հայտարարել «համոզմունքը, թե նա միջուկային ռումբ է պատրաստում», մինչդեռ դեռևս անցյալ տարվա հունիսին՝ 12-օրյա իրանա-իսրայելական պատերազմից հետո, Վաշինգտոնը հայտարարել էր, որ «ռումբի ստեղծման բոլոր բաղադրիչներն ու բոլոր աշխատանքները ոչնչացվել են»։ «Բայց եթե այս պատերազմը, ինչպես ես մեջբերեցի Սթիվեն Ուիթքոֆին, սկսվել է նրա համար, որ Իրանը հրաժարվել է ցանկացած սխեմայից, որը նրան զրկում է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման անքակտելի իրավունքից՝ մի իրավունք, որն ունեն աշխարհի մնացած բոլոր պետությունները, ապա եթե նման տրամաբանությունն այժմ առաջ մղվի, ես ձեզ երաշխավորում եմ, որ Իրանում կհայտնվեն ուժեր, կհայտնվեն ազդեցիկ շարժումներ՝ հենց այն բանի համար, ինչից ցանկանում են խուսափել Միացյալ Նահանգները՝ ձեռք բերել միջուկային ռումբ։ Որովհետև նրանց վրա, ովքեր միջուկային ռումբ ունեն, ԱՄՆ-ն չի հարձակվում»,- ամփոփել է Լավրովը։
    16:55
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ մասսան արդեն ընդունում է, որ Նիկոլն իրեն սպառել է. Հակոբ Ասլանյան
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    16:49
    03.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը Լիբանան է մտել՝ «Հըզբոլահին» գլխատելու. Բեյրութը՝ կրակի տակ
    Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում, իսկ «Հըզբոլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին:
    16:46
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհրաժեշտ է, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա՝ դառնալով 95 հազար դրամ. Թադևոս Ավետիսյան
    ԱԺ իր ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
    16:35
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն շատ լավ հասկանում է, որ իրենց ոտքի տակից հողը փախչում է դանդաղորեն. Հակոբ Ասլանյան
    Դրանք ջղագումներ են. ՔՊ-ն շատ լավ հասկանում է, որ իրենց ոտքի տակից հողը փախչում է դանդաղորեն։ «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
    16:26
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ո՞վ է հիշում, կամ ով գիտի, ինչ նորություն կա Աջափնյակի մետրոյից. արդեն սարքե՞լ են․․․»․ Վահագն Սարոյան
    Այսօրվա կառավարիչները սիրում են աղմկել նախագծի մասին գովել, գովերգել ու ոչինչ չանել: Նախագիծը կամ դրա իրականացումը կարևոր չէ այս իշխանությունների համար, այլ կարևոր է դրա շուրջ ստեղծված աղմուկն ու PR-ը:
    16:21
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հարձակումն Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա
    Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թեհրանի հարվածները տեղի են ունենում՝ չնայած Էր Ռիադի հավաստիացումներին, որ թագավորությունը թույլ չի տա օգտագործել իր օդային տարածությունը և իր տարածքն Իրանին հարվածներ հասցնելու  համար։ Գերատեսչությունը վերահաստատել է թագավորության լիակատար իրավունքը՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողություններն՝ իր անվտանգության, տարածքային ամբողջականության, հպատակների, ռեզիդենտների և կենսականորեն կարևոր շահերի պաշտպանության համար, ներառյալ ագրեսիայի պատասխանի հնարավորությունը»:
    16:15
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը չի ավարտի գործողությունն Իրանում մինչև չորս նպատակների իրագործումը․ CBS
    Ըստ նրա՝ Թրամփը ցանկանում է ոչնչացնել Իրանի հրթիռային ուժերն ու ռազմածովային նավատորմը, թույլ չտալ Իրանին «միջուկային զենք մշակել», զրկել նրան այլ երկրներում «ահաբեկչական բանակներ զինելու, ֆինանսավորելու և դրանք ղեկավարելու» հնարավորությունից։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտական գործողությունները կտևեն 4-5 շաբաթ։ ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչների կարծիքով՝ գործողությունը կարող է ավարտվել ինչպես նշված ժամկետից շուտ, այնպես էլ ուշ, հայտնում է հեռուստաալիքը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և Իսլամական հանրապետության ղեկավարության որոշ այլ առանցքային դեմքեր։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ թիրախները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է վեցի։ Նրանք զոհվել են Իրանի առաջին պատասխան հարվածների հետևանքով և մինչ այդ համարվում էին անհետ կորած։
    16:08
    03.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանում հողին են հանձնել 140 աշակերտուհիներին, 25 դի անճանաչելի է. «Թրամփի նվերն իրանցիներին»
    Չնայած Իրանի դեմ հարձակումից առաջ Թրամփի վարչակազմը վերլուծել է ամերիկյան հասարակության հնարավոր վերաբերմունքը պատերազմին՝ Մինաբ քաղաքի դպրոցին դաժան հարվածը և 165 աշակերտուհիների սպանությունը փոխել է իրավիճակը ու այնպիսի արձագանք է գտել ԱՄՆ-ում, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ անգամ պետքարտուղար Ռուբիոն՝ հայտարարելով, թե Միացյալ Նահանգները միտումնավոր չի հարվածել դպրոցին:
    16:00
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զգուշացում. հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայանում են ԿԲ-ի անունից
    Հաճախորդներից գումար կորզելու նպատակով վերջերս զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը՝ կից ներկայացնելով որպես Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող կեղծ ապացույցի օրինակներ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ ցանկանում ենք զգուշացնել, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում, ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,– զգուշացնում են ՀՀ ԿԲ-ից։
    15:54
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ
    Փետրվարի լույս 26-ի գիշերը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ․ Նորագավիթում գործող սննդի կետերից մեկի հարակից տարածքում քաղաքացին նկատել էր կասկածելի վարքագծով դիմակավորված երկու անձի։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված վայր։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դիմակավորված երեք տղամարդ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում կայանված տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։ Համայնքային ոստիկանները, համագործակցելով Պարեկային ծառայության Երևանի գնդի գործընկերների հետ, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նրանցից մեկին՝ 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, բժշկական դիմակ, արցունքաբեր գազ և «Տելեգրամյան» ալիքի հասցեով թուղթ։ Պարզվել է նաև, որ ձերբակալվածը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ՝ հետաքննության մարմիններից թաքնվելու մեղադրանքով։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ հանցագործությանը մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են»։
    15:45
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Իրանում հողին են հանձնել 140 երեխայի. սարսափելի տեսարաններ ու նոր հարվածներ
    Հայլուր 15։30 Իրանում հողին են հանձնել 140 երեխայի. սարսափելի տեսարաններ ու նոր հարվածներ
    15:30
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ու Ֆինլանդիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
    ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները:
    15:20
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ըստ Արսեն Թորոսյանի՝ տարին ունի 3 եռամսյակ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը քննարկում են թոշակների բարձրացման հարցը:
    15:08
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մեր բարեկամ հայ ժողովուրդը այսօր ցույց տվեց, որ մեր ժողովուրդները միշտ ամուր միմյանց կողքին են լինելու. Իրանի դեսպան
    Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
    14:55
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը մեկում է Վրաստան
    Կառավարության ներկայացուցիչները մեկնել են Վրաստան։ Նրանք աշխատանքային այցով Վրաստանում կգտնվեն մինչև մարտի 4-ը։ Այս մասին մարտի 2-ին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Համապատասխան իրավական ակտով Փաշինյանի հետ Վրաստան կգործուղվեն. Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (02.03.2026 – 03.03.2026 թթ.) Լ. Նանուշյան – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ա. Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ն. Ապիտոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ռ. Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Բեգլարյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ժ. Հակոբյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար) Ս. Դարբինյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ս. Հովհաննիսյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պարտականությունները կատարող։
    14:51
    03.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանի բանակը հեռացել է Իսրայելի սահմանի երկայնքին գտնվող որոշ դիրքերից
    Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանի հարավային Քֆարմելքի, Կաակայաթ ալ-Ջիսր, Զրարիա  և այլ բնակավայրերը։
    14:45
    03.03.26
    Ավելին