Լրահոս
Քաղաքական
17:02
03.03.26
652

«Հայր մեր»-ը ասելո՞վ հայկական եկեղեցիները տվեցին ադրբեջանցիներին. Բագրատ Միկոյան

Img default alt hy

Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկին արտահայտել է հին ու մաշված այն միտքը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայր մեր»-ը չգիտի: 

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հետևյալ կերպ է արձագանքում Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությանը.

«Իսկ դա այդ ընթացքում չասա՞ց, որ երբ Էրդողանի գիրքը պինդ գրկում են, խաչակնքելիս չի՞ խանգարում, թե՞ «Հայր մեր»-ը ասելով հայկական եկեղեցիները տվեցին ադրբեջանցիներին»:

Ալեն Սիմոնյանը նաև համոզմունք էր հայտնել, թե  երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի: 

Միկոյանը արձագանքում է.

«Իրենց այդ վստահությունը կարո՞ղ է այդ նույն գրքի հեղինակն է տվել (նկատի ունի Էրդողանին), հունիսի 7-ին այդ «ստույգ տվյալները» իրենց պատասխանը կստանան: Այո, մենք հարցումներ արել ենք, և պատկերը տրամագծորեն հակառակ է այն «ստույգ տվյալներին», ինչը ներկայացնում է Ձեր նշած մարդը»: