Լրահոս
Միջազգային
16:55
03.03.26
297

Լավրովը հայտարարել է աշխարհում միջուկային սպառնալիքի աճի մասին

Img default alt hy

Գլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը սրվում և աճում է Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բրունեյ Դարուսսալամի Պետության երկրորդ արտաքին գործերի նախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սպառնալիքը սրվում է, ես կասեի՝ աճում է»,- նշել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան լուրջ է այսօր գլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը Մերձավոր Արևելքի հակամարտության հետ կապված։

Այսպես, ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակման գլխավոր պատճառ են հայտարարել «համոզմունքը, թե նա միջուկային ռումբ է պատրաստում», մինչդեռ դեռևս անցյալ տարվա հունիսին՝ 12-օրյա իրանա-իսրայելական պատերազմից հետո, Վաշինգտոնը հայտարարել էր, որ «ռումբի ստեղծման բոլոր բաղադրիչներն ու բոլոր աշխատանքները ոչնչացվել են»։

«Բայց եթե այս պատերազմը, ինչպես ես մեջբերեցի Սթիվեն Ուիթքոֆին, սկսվել է նրա համար, որ Իրանը հրաժարվել է ցանկացած սխեմայից, որը նրան զրկում է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման անքակտելի իրավունքից՝ մի իրավունք, որն ունեն աշխարհի մնացած բոլոր պետությունները, ապա եթե նման տրամաբանությունն այժմ առաջ մղվի, ես ձեզ երաշխավորում եմ, որ Իրանում կհայտնվեն ուժեր, կհայտնվեն ազդեցիկ շարժումներ՝ հենց այն բանի համար, ինչից ցանկանում են խուսափել Միացյալ Նահանգները՝ ձեռք բերել միջուկային ռումբ։ Որովհետև նրանց վրա, ովքեր միջուկային ռումբ ունեն, ԱՄՆ-ն չի հարձակվում»,- ամփոփել է Լավրովը։