Լրահոս
Քաղաքական
16:21
03.03.26
68

«Ո՞վ է հիշում, կամ ով գիտի, ինչ նորություն կա Աջափնյակի մետրոյից. արդեն սարքե՞լ են․․․»․ Վահագն Սարոյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրում է․

«Ոչ իհարկե` դա եղել է հերթական օդ-փուչիկային նախագիծը, որը տարիներ շարունակ խոսում ու ներկայացնում էին որպես նորույթ, քաղաքի զարգացում, որպես պատմական քայլ, որպես զարգացման խորհրդանիշ։

Բայց իրականությունը պարզ է՝ 7 տարի նույն դասարանում մնացած թիմը ո՞նց կարող է մետրոյի կայարան կառուցել: Իրենց մոտ շուտ փշրվող ասֆալտն է լավ ստացվում:

Դրա համար, Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը մինչ օրս չկա։ Չկա շինարարություն, չկա շահագործում, կա միայն աղմուկ դրա մասին։

Իսկ հիշում ե՞ք, «Սեպուհ 1» հայկական մեքենաների արտադրության մասին մեծ-մեծ հայտարարությունները… Թե բա «Հայաստանը մտնում է ավտոմոբիլային շուկա», «հայկական մեքենա», «նոր էջ տնտեսության մեջ» ևայլն…

Իսկ ի՞նչ ունենք այսօր։

Ոչ գործարան, ոչ սերիական արտադրություն, ոչ շուկա, պատկերը նույնն է՝

մեծ հայտարարություններ, ընտիր ինքնաPR, հետո ինչպես միշտ` «թռնել սեփական խոստումներից»:

Այսօրվա կառավարիչները սիրում են աղմկել նախագծի մասին գովել, գովերգել ու ոչինչ չանել: Նախագիծը կամ դրա իրականացումը կարևոր չէ այս իշխանությունների համար, այլ կարևոր է դրա շուրջ ստեղծված աղմուկն ու PR-ը:

Այն ինչը հայտարարել են այսքան ժամանակ` հավելելով, թե շուտով լավ կլինի, այս 8 տարիների ընթացքում միայն վատ է եղել, քաղաքացին «ապագա» է գոռացել, բայց միշտ «նախկինի» մասին հեքիաթն է լսել… ու շարունակում է լսել:

Եթե քաղաքացին հարցնի, թե ի՞նչ ավարտված գործեր կան, իրականում ցույց տալու բան ՉԿԱ: Տեսարանները միայն աղմուկի մասին են»: