Լրահոս
Միջազգային
19:34
03.03.26
399

Թրամփը դիտարկում է Իրանում զինված խմբավորումներին աջակցելու հնարավորությունը․ WSJ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Թեհրանում գործող իշխանությունը տապալելու նպատակով զենք վերցնել ցանկացող իրանական ընդդիմադիր ուժերին աջակցելու հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։

Մարտի 1-ին Թրամփը բանակցություններ է վարել քուրդ առաջնորդների հետ, որոնց կազմավորումները կենտրոնացված են Իրաքի և Իրանի սահմանի երկայնքով։ «Նախագահը շարունակում է փոխգործակցել տեղական առաջնորդների հետ, որոնք կարող են օգտագործել Թեհրանի թուլությունը սեփական նպատակներին հասնելու համար»,- նշում են աղբյուրները։ Ըստ հրատարակության տվյալների՝ Իրանի արևմտյան շրջաններին Իսրայելի հասցրած հարվածները կարող են ուղղված լինել քրդական ջոկատների հնարավոր առաջխաղացման համար ճանապարհ հարթելուն։

Այս պահին հակակառավարական խմբերին զենք, հետախուզական տվյալներ տրամադրելու կամ նրանց համար ուսուցում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, ասվում է հոդվածում։