Լրահոս
Միջազգային
18:58
03.03.26
250

Մերձավոր Արևելքի հարցով համաժողովն այժմ շատ տեղին կլիներ․ Լավրով

Img default alt hy

Մերձավորարևելյան համաժողովը, որը Ռուսաստանը առաջարկում է արդեն երկար տարիներ, տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին շատ տեղին կլիներ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Մեկնաբանելով Լիբանանին հարվածելու պատճառների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «փակ շրջանը երբեք չի հաջողվի հաղթահարել, եթե չհավաքվենք և հարցերի ողջ համալիրը չդիտարկենք»։ «Մերձավորարևելյան համաժողովը, որը մենք նույնպես երկար տարիներ առաջարկում էինք, հիմա շատ տեղին կլիներ», - նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այնպիսի հարթակի բացակայության պայմաններում, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենային պաշտպանել, ապացուցել ու բացատրել իրենց տեսակետը և փնտրել շահերի հավասարակշռություն, ստացվում է, որ առանձին տերություններ են լուծում տարածաշրջանի բոլոր խնդիրները։ «Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածի, Հորդանան գետի արևմտյան ափի, Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - արձանագրել է նախարարը։