Լրահոս
Միջազգային
19:19
03.03.26
84

Պուտինն ու Օրբանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է համաշխարհային շուկաներ նավթի և գազի մատակարարումների հասանելիության հարցը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքներով։

«Վիկտոր Օրբանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, ինչպես նաև նավթի և բնական գազի մատակարարումների հասանելիությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հունգարիայի էներգետիկ անվտանգության համար»,- մեջբերել է MTI գործակալությունը վարչապետի հաղորդակցության վարչության կարճ հայտարարությունը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Օրբանը քննարկել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը և դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա, ուկրաինական իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև հարցեր, որոնք «վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերում զորահավաքի ենթարկված և ռուսական գերության մեջ հայտնված Հունգարիայի քաղաքացիներին»։

Ռուսական նավթը հունվարի 27-ից «Դրուժբա» խողովակաշարով չի հասնում Հունգարիա։ Երկրի կառավարությունը համոզված է, որ խողովակաշարը վերականգնված է, և Ուկրաինան այն արգելափակում է քաղաքական պատճառներով։ Բուդապեշտը Կիևի նման գործողությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում անվանել է «կրկնակի հանցագործություն» Հունգարիայի դեմ։