Լրահոս
Միջազգային
23:48
03.03.26
1 582

Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից․ Մակրոն

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները որակել է որպես միջազգային իրավունքի շրջանակներից դուրս՝ նշելով, որ դրանք հրահրել են հակամարտության տարածումը տարածաշրջանում։ Այս մասին ֆրանսիացի առաջնորդը հայտարարել է ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից։

«Մերձավոր Արևելքում կրկին պատերազմ է բռնկվել. այն սկսվել է Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, տարածվել է տարածաշրջանում և ծանր հետևանքներ է պարունակում բոլորի խաղաղության ու անվտանգության համար։ Բանակցությունները հայտնվել են փակուղում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը որոշել են ռազմական գործողություններ սկսել։ Դրանք իրականացվել են միջազգային իրավունքի խախտմամբ, ինչը մենք չենք կարող հավանության արժանացնել», - հայտարարել է Մակրոնը։