Լրահոս
2026-03-04
-
ՀայլուրՀայլուր 15։30 Դժոխքի դարպասը բացվեց. սարսափելի տեսարաններ՝ Իրանում և բողոքի ակցիաներ՝ աշխարհով մեկՀայլուր 15։30 Դժոխքի դարպասը բացվեց. սարսափելի տեսարաններ՝ Իրանում և բողոքի ակցիաներ՝ աշխարհով մեկԱվելին15:3004.03.26 -
ՏարածաշրջանԻրանում հետաձգվել է Ալի Խամենեիի հրաժեշտի եռօրյա արարողությունըԱլի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունը, որը պետք է մեկնարկեր այսօր երեկոյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան աղոթասրահում և տևեր երեք օր, չեղարկվել է։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։Ավելին15:1504.03.26 -
ԻրավականԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ատրճանակըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ավազան գյուղի 49-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական ատրճանակ։ Մարտի 2-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրված 49-ամյա տղամարդը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:Ավելին15:0404.03.26 -
ՀասարակականԱնշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։Ավելին14:4604.03.26 -
ՀասարակականՌակետը գալիս էր, օդում տրաքում էր. կրակի բերանից Հայաստան հասածները նկարագրում են սարսափըԱրաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատան կազմակերպած Մասկատ-Երևան չարթերային՝ պատերազմից հետո արդեն երկրորդ չվերթով 115 մարդ է եկել Հայաստան: Արտգործնախարարությունը հայտնում է, որ նրանց մեծ մասը՝ 90-ից ավելին, Հայաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Զվարթնոց օդակայանի ժամանման սրահում վերադարձածները մեր թղթակիցներին ասել են, որ անմարդկային թանկ են եղել «FlyOne» օդանավի տոմսերը:Ավելին14:3004.03.26 -
ՔաղաքականԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ պատգամավոր Վանիկ ՕհանյանըԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ–ական Վանիկ Օհանյանը։ 107 պատգամավորից փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 64–ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ 64, դեմ 0։Ավելին14:1504.03.26 -
ՀասարակականԵրևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրիցԱյսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Կատովսկու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին14:0204.03.26 -
ՔաղաքականՀայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերըԶրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։Ավելին13:4504.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շրջաններինԻսրայելի բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասի բնակելի շրջաններին, հաղորդում է Tasnim-ը։Ավելին13:3204.03.26 -
ՄիջազգայինԻրանցի նորածինները՝ հրթիռների տակ. Իսրայելում մարդիկ չեն տեղավորվում ռմբապաստարաններումԻրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների սկսած պատերազմի 5-րդ օրը արևմտյան մամուլը հայտնում է, որ Իրանում գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին: Այս լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվում: Երեկ իսրայելա-ամերիկյան ուժերը հարվածել էին Ղոմում գտնվող փորձագետների խորհրդի շենքին, որտեղ, ըստ տեղեկությունների, այդ րոպեներին պետք է գտնվեին խորհրդի 88 անդամներն ու ընտրեին նոր գերագույն հոգևոր առաջնորդի: Դրանից հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է Ղոդս ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին: Նա մեղադրվում է Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսադի օգտին լրտեսություն անելու համար:Ավելին13:1504.03.26 -
ՀասարակականԿստեղծվի անհետ կորած անձանց ռեեստր. լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ–ն. ԱԺ-ն ընդունեց օրենքըԱնհետ կորած անձանց հարցերով լիազոր մարմին սահմանվեց ԱԱԾ–ն։ ԱԺ 88 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով օրենքն ընդունեց։Ավելին12:5804.03.26 -
ՀասարակականՎերջին անվճար տեղափոխումը դեպի Մասկատ՝ Fly One-ի թռիչքի ուղևորների համար. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 5-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված ՎԵՐՋԻՆ ԱՆՎՃԱՐ տեղափոխման հնարավորությունից։Ավելին12:3904.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կրակի բերանից փրկված հայերը. ի՞նչ են պատմում Ծոցի երկրներից մի կերպ Հայաստան հասածներըՀայլուր 12։30 Կրակի բերանից փրկված հայերը. ի՞նչ են պատմում Ծոցի երկրներից մի կերպ Հայաստան հասածներըԱվելին12:3004.03.26 -
ՏարածաշրջանԻրանում զnհվել է 1097, վիրավnրվել՝ 5402 խաղաղ բնակիչՓետրվարի 28-ից Իրանում զոհվել է 1,097 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում տեղակայված Իրանի մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA)։Ավելին12:1904.03.26 -
ՀասարակականՄարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆՄարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավելի) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։Ավելին12:1404.03.26 -
ՔաղաքականԱրհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ իրանագետԸստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին, իսկ այդ կազմավորման ՊՆ-ն, Սահմանապահ ծառայությունը և ՆԳՆ-ն անցել են ուժեղացված մարտական պատրաստության ռեժիմի։ Այս մասին գրել է քաղաքագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին12:0704.03.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 04.03.2026Մամուլի տեսություն 04.03.2026Ավելին12:0004.03.26 -
ՏարածաշրջանԱլի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օրԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության իսլամական համակարգող խորհրդի ղեկավար Մոհսեն Մահմուդին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։Ավելին11:5404.03.26 -
ՀասարակականՉեմ կարող հավատալ, որ կգտնվի հայ դատավոր, որը կդատապարտի Կաթողիկոսին. ժողովուրդը կանիծի նրա ընտանիքը. Եզրաս ՍրբազանՀայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև հակամարտության պատճառների և դրա լուծման ուղիների մասին։Ավելին11:4704.03.26 -
ՀասարակականԱմենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահինԱմենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Երևանում Իրանի դեսպանատունը։Ավելին11:3604.03.26