Լրահոս
Միջազգային
13:15
04.03.26
85

Իրանցի նորածինները՝ հրթիռների տակ. Իսրայելում մարդիկ չեն տեղավորվում ռմբապաստարաններում

Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների սկսած պատերազմի 5-րդ օրը արևմտյան մամուլը հայտնում է, որ Իրանում գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին: Այս լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվում: Երեկ իսրայելա-ամերիկյան ուժերը հարվածել էին Ղոմում գտնվող փորձագետների խորհրդի շենքին, որտեղ, ըստ տեղեկությունների, այդ րոպեներին պետք է գտնվեին խորհրդի 88 անդամներն ու ընտրեին նոր գերագույն հոգևոր առաջնորդի: Դրանից հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է Ղոդս ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին: Նա մեղադրվում է Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսադի օգտին լրտեսություն անելու համար: