Լրահոս
Միջազգային
13:32
04.03.26
79

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շրջաններին

Img default alt hy

Իսրայելի բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասի բնակելի շրջաններին, հաղորդում է Tasnim-ը։

Իսրայելը հայտարարում է, որ թիրախավորում է «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքները, հրամանատարական կետերը և զենքի պահեստները։

Լիբանանի առողջապահության նախարարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ երեքշաբթի առավոտից մինչև երեկո երկրի տարածքում տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է 50 մարդ, վիրավորվել՝ 335-ը։